ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
21.11.2014 17:01
Վաճառողը յուրացրել է 1.637.355 դրամ
Նոյեմբերի 20-ին Մարտունու շրջդատախազությունից ոստիկանության շրջբաժին նյութեր են ստացվել այն մասին, որ ս.թ. հուլիսի 11-ից մինչև հոկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում Կարվին թաղամասի բնակիչ, 1977թ. ծնված Ս. Հ-ն, աշխատելով Մարտունի քաղաքի Վ. Խաչատրյան փողոցի թիվ 31 հասցեում տեղակայված` Ստեփանակերտ քաղաքի Մարտունի փողոցի N տան բնակիչ, 1977թ. ծնված Ս. Ա-ին պատկանող մսամթերքի խանութում որպես վաճառող, նշված խանութից յուրացրել է 1.637.355 ՀՀ դրամ գումար: