ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
30.04.2020 10:42
Ստեփանակերտում թունավորման դեպք է գրանցվել
Ապրիլի 29-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 01:30-ին էկզոգեն թունավորումով իրենց մոտ է ընդունվել մայրաքաղաքի բնակչուհի, 2001թ. ծնված Ք. Գ.-ն:
ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ ապրիլի 28-ին ժամը 23:00-ի սահմաններում, տանը վիճաբանություն է առաջացել Ք. Գ.-ի և նրա քույր, 2003թ. ծնված Ա. Գ.-ի միջև, որի ընթացքում Ք. Գ.-ի առողջական վիճակը վատթարացել է և իր ննջասենյակից վերցրել է կատվախոտի դեղահաբի տուփը ու օգտագործել նրա մեջ առկա պարունակությունը։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: