ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.07.2020 16:22
Ստանձնած պարտավորությունները չի կատարել
Հուլիսի 21-ին Մարտակերտի շրջանային դատախազությունից ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին են ստացվել Մարտակերտի շրջանի բնակչուհի, 1980թ.ծնված Ա. Կ.-ի դիմումն այն մասին, որ Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1988թ.ծնված Ա. Ա.-ն խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով, յուրաքանչյուր ամիս մարելու պայմանավորվածություն է ձեռք բերել իր որդի՝ 1998թ.ծնված Ա. Հ.- ի հետ և 2018թ. օգոստոսի 22-ին ներկայացել «Կոնվերսբանկ» ՓԲԸ Ստեփանակերտի մասնաճյուղ և վերջինիս ընդգրկելով որպես երաշխավոր 2.000.000 դրամ գումարի վարկ ձևակերպել, սակայն գումարը ստանալուց հետո ստանձնած պարտավորությունները չի կատարել:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: