27.05.2022 16:03
Սուրբ Զատկական տնօրհներքի կարգ՝ ՆԳ նախարարության ստորաբաժանումներում
ՆԳ նախարարության հոգևոր պատասխանատու Տեր Ներսես քահանա Ասրյանը ՆԳ նախարարության բոլոր ստորաբաժանումներում իրականացրել է Սուրբ Զատկական տնօրհներքի կարգ։
Աղոթքով ու օրհնությամբ, հոգևորականը կարևոր է համարում նախարարության ստորաբաժանումների ու ծառայողների հոգևոր ակտիվությունը և Քրիստոնեական հավատով առաջնորդվելու կարևորությունը։
Արարողությանը մասնակցել են Ոստիկանության և ԱԻ պետական ծառայության անձնակազմը՝ գիտակցելով հոգևորի կարևորությունը, առանձնապես միասնական ու միաշունչ ընթանալու տեսանկյունից։
Քահանան ներկաներին է փոխանցել Սուրբ Հարության ավետիսը, օրհնել ու աղոթել ծառայության անշեղ ընթացքի համար։
Ավարտելով օրհնության կարգը նախարարության հոգևոր պատասխանատուն ներկաներին մաղթել է սեր ու միասնություն, միաժամանակ վստահեցրել, որ մշտապես աղոթում է անձնակազմի համար՝ ստանձնած հայրենանվեր առաքելությունը պատվով ու առանց փորձությունների հաղթահարելու համար։
Նախարարության հոգևոր ներկայացուցչի հետ հանդիպումները կլինեն շարունակական նաև շրջանային բաժինների ծառայողների հետ: