ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
15.04.2020 10:50
Ջարդել են ոսկյա զարդերի խանութի դռան ապակին
Ապրիլի 14-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 1956թ.ծնված
Ա. Թ.-ն հեռտախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ իրենց շենքի առաջին հարկում տեղակայված ոսկու խանութից ձայներ է գալիս, հնարավոր է մուտքի դռան ապակին ջարդած լինեն:
ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ նույն օրը ժամը 04:25-ի սահմաններում անհայտ անձը գողություն կատարելու նպատակով մեխանիկական ներգործությամբ ջարդել է մայրաքաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 30/10Ա հասցեում տեղակայված 1974թ.ծնված Ա. Գ.-ին պատկանող ոսկյա զարդերի խանութի մուտքի դռան ապակին, մուտք է գործել ներս, սակայն իր կամքից անկախ հանգամանքներից հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի քաղաքային վարչությունը: