ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
30.11.2014 00:09
Պարգևատրումներ ԼՂՀ ոստիկանության պետի կողմից` ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվա առթիվ
Ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվա առթիվ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը ստորագրել է մի շարք հրամաններ` իրավակարգի 201 ներկա և նախկին ծառայողների խրախուսելու վերաբերյալ:
Այսպես` ոստիկանության 58 ծառայողներ և 7 վետերաններ պարգևատրվել են «Օրենքի պատվար», իսկ 15 ծառայողներ` «Ոստիկանությունում երկարամյա ծառայության համար» մեդալներով: Ոստիկանության 3 վետերաններ պարգևատրվել են արժեքավոր նվերներով¸ 2 ծառայողներ` «Ոստիկանության պատվավոր ծառայող»¸ իսկ 15-ը` «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշաններով:
Բացի այդ¸ 1 ծառայող պարգևատրվել է «FABARM» տեսակի հրացանով¸ իսկ արցախյան պատերազմի և ծառայողական պարտականությունների ժամանակ զոհված 55 ոստիկանների ընտանիքների¸ ինչպես նաև ոստիկանության 45 հաշմանդամների որպես խրախուսանք տրվել է 20.000-ական դրամ գումար: