ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
10.07.2020 16:16
Պարգևատրում՝ ԱՀ ոստիկանության պետի կողմից
«Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոն»-ի հարակից տարածքում կայանված ավտոմեքենայի հրդեհաշիջման ժամանակ ճիշտ կողմնորոշվելու և ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու համար, ԱՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանի հուլիսի 9-ի հրամանով ոստիկանության ծառայողներ՝ Անդրանիկ Իսրայելյանը, Վահրամ Աղաբեկյանը, Սոս Իսրայելյանը և Ալեքսանդր Սահակյանը պարգևատրվել են 15.000-ական ՀՀ դրամ միանվագ գումարով։