ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
15.03.2021 10:31
Պայուսակ է կորել
Փետրվարի 15-ին Մարտունու շրջանի բնակիչ՝1961թ.ծնված Ռ. Ա.-ն դիմում էր ներկայացրել, որ փետրվարի 11-ին անհայտ հանգամանքներում կորցրել է պայուսակը:
ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները՝ ԱՀ ոստիկանության ՔՀՎ և Մարտունու շրջանային բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզել են , որ նշված պայուսակը փետրվարի 11-ին ժամը 10:30-ի սահմաններում «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ բակում առկա նստարանից գողացել են Մարտունու շրջանի բնակիչներ, 1975թ.ծնված Հ. Ա.-ն և 2002թ.ծնված Բ. Ա.-ն։
Գողոնը մասսամբ վերցված է: