ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
28.11.2019 11:42
Չի վերադարձրել ոսկյա շղթան և չի վճարել աշխատավարձը
Նոյեմբերի 27-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 2000թ.ծնված Դ. Ա.-ն դիմել է ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժին առ այն, որ 2019թ. մարտի 4-ին աշխատելով Շուշի քաղաքի Դուշման Վարդան փողոցում տեղակայված ռեստորաններից մեկում որպես մատուցող, որը վարձակալության հիմունքներով աշխատացնում էր Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1995թ.ծնված Ն. Ա.-ն, ով խաբեությամբ և վստահությունը չարաշահելու միջոցով Դ. Ա.-ից վերցրել է իրեն պատկանող 15 գրամանոց ոսկյա շղթան խոստանալով երկու օրից կվերադարձնի, սակայն մինչ այսօր չի վերադարձրել, ինչպես նաև մեկ ամիս աշխատելուց հետո չի վճարել 80.000 դրամ աշխատավարձը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժինը: