ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
09.07.2020 12:19
Չարաշահել է պաշտոնական լիազորությունները
Հուլիսի 8-ին ԱՀ ոստիկանության ՏԿՀԴՊ վարչության ծառայողները՝ ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի ծառայողների հետ համատեղ ստացված տեղեկությունների ստուգմամբ պարզել են, որ Մարտակերտի շրջանի բնակչուհի, 1978թ.ծնված Ի. Ա.-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, անձնական շահերից ելնելով, օգտագործելով իրեն վերապահված լիազորությունները 2019թ. սեպտեմբերի 3-ին թիվ 93 հրամանով հիշյալ դպրոցում իրեն նշանակել է որպես արվեստի պատմության դասատու՝ պարարվեստի և կերպարվեստի բաժիններում, սակայն առ այսօր որպես դասատու իր պարտականությունները չի իրականացրել, ինչի արդյունքում կազմակերպությանը հասցրել է նախնական հաշվարկով 471.290 դրամի նյութական վնաս:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության ՏԿՀԴՊ վարչությունը: