ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
10.09.2020 14:45
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ԵՐԵԽԱՆԵՐ ԵՆ
Սեպտեմբերի 14-ից մինչև 24-ը հանրապետությունում կկազմակերպվի անվտանգ երթևեկության տասնօրյակ՝ «Ուշադրություն, երեխաներ են» կարգախոսով: Այդ ընթացքում ճանապարհային ոստիկանության վերակարգերը ավելի կմոտեցվեն դպրոցներին և նրանց մերձակա խաչմերուկներին: Ճանապարհային ոստիկանության համապատասխան ծառայողները կլինեն կրթօջախներում և կանցկացնեն դասախոսություններ՝ երթևեկության կանոնների վերաբերյալ:
Հարգելի ծնողներ, եղեք ուշադիր Ձեր երեխաների նկատմամբ և հատկապես նրանց ներկայությամբ խուսափեք ճանապարհային երթևեկության կանոնները խախտելուց, աշխատեք լավ օրինակ ծառայել, քանզի ծնողների օրինակը երեխաների համար շատ ավելի ընդունելի է:
Տասնօրյակի և ամբողջ ուսումնական տարվա ընթացքում ճանապարհային անվտանգ երթևեկություն կազմակերպելու և դժբախտ պատահարներից զերծ մնալու նպատակով, կոչ է արվում երթևեկության բոլոր մասնակիցներին լինել ուշադիր և խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: