ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
17.09.2020 18:02
Ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 16-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ԱՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանին հանձնարարել էր Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան փողոցի 2, 4 և 6 շենքերի տակ մեծածախ առևտուր իրականացնող խանութների գործունեության արդյունքում առկա աղմուկից, խցանումներից և մեքենաների անկառավարելի շարժից դժգոհող բնակիչների համար գտնել լուծումներ։
ԱՀ ոստիկանության պետի ցուցումով այսօր վաղ առավոտից վերոնշյալ թաղամասերում ուժեղացված ծառայություն են իրականացնում ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության և ճանապարհային ոստիկանության ծառայողները։