ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
16.03.2019 10:43
ՈՐՍԱԳՈՂՈՒԹՅՈՒՆ
Ս.թ.մարտի 15-ին ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Մեղրիի բաժնից նյութեր են ստացվել ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին առ այն, որ 2018թ. դեկտեմբերի վերջին ՀՀ Սյունիքի մարզի բնակիչ, 1966թ.ծնված Ս. Գ-ն և ՀՀ Մեղրի քաղաքի բնակիչ, 1987թ.ծնված Ա. Մ-ն ապօրինի որս կատարելու նպատակով ներկայացել են Քաշաթաղի շրջանի տարածքներից մեկը, որտեղ վերջինս իր մոտ գտնվող «ՍԿՍ» մոդելի ակոսափող հրացանով որսացել է մեկ գլուխ բեզոայրան այծ, որի մսի մի մասը Ս. Գ-ն ներկայացրել է ոստիկանության Մեղրիի բաժին:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: