14.06.2022 16:52
Ոստիկանությունը՝ քաղաքացու կողքին
Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի Արշալույս Սարգսյանը բոլորել է ծննդյան 100-ամյակը: Ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության անձնագրային բաժնի ծառայողներն այցելել են Սարգսյանների ընտանիք և հոբելյարին փոխանցել նոր անձնագիրը, շնորհավորել տարեդարձի կապակցությամբ, փոխադարձ ընդունել օրհնության խոսքեր:
Ոստիկանության ծառայողների բնակարանային այցերը հաճախակի բնույթ են կրում:
Այն քաղաքացիները, որոնք տարեց լինելու պատճառով ունեն ազատ տեղաշարժի սահմանափակումներ կամ առողջական խնդիրներ, ոստիկանության ծառայողներն անձամբ են այցելում բնակարաններ և լուծում տալիս համակարգի իրավասության տիրույթում գտնվող խնդիրներին: