Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 29.04.2024 Արխիվ

10.12.2021 19:37

Ոստիկանության փոխգնդապետ Գագիկ Պետրոսյանը այսօր կդառնար 39 տարեկան

Ոստիկանության փոխգնդապետ Գագիկ Պետրոսյանը այսօր կդառնար 39 տարեկան
ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության մի խումբ ծառայողներ՝ շտաբի պետ Արմեն Մովսիսյանի, ՔՀՎ պետ Արայիկ Գասպարյանի, ՀՀ-ում ԱՀ ոստիկանության ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ, երեկ՝ դեկտեմբերի 10-ին, ծննդյան օրվա կապակցությամբ այցելել են Երևանի «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել ոստիկանության փոխգնդապետ Գագիկ Պետրոսյանի հիշատակին:
 
Հերոսը կդառնար 39 տարեկան:
 
Գագիկը ծնվել է 1982 թվականի դեկտեմբերի 10-ին՝ Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում:
 
2008 թվականին ծառայության է ընդունվել ԱՀ ոստիկանության համակարգում:
 
2020-ին նշանակվել է տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչության՝ կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետի պաշտոնին։
 
Սեպտեմբերի 27-ից՝ ոստիկանության համահավաք գումարտակի անձնակազմի հետ մասնակցել է հայրենիքի պաշտպանության համար մղված թեժ մարտերին:
 
Զոհվել է 2020թ.հոկտեմբերի 28-ին՝ Ասկերանի վերին ենթաշրջանում, հայրենի Ավետարանոց գյուղի պաշտպանության համար մղված թեժ մարտերի ընթացքում՝ դիպուկահարի կրակոցից:
 
ԱՀ Նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Արիություն» մեդալով: