Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 29.04.2024 Արխիվ

16.07.2022 13:48

Ոստիկանության ՏԿՀԴՊ վարչությունը ևս մեկ անգամ զգոնության կոչ է անում

Ոստիկանության ՏԿՀԴՊ վարչությունը ևս մեկ անգամ զգոնության կոչ է անում
Հուլիսի 14-ին Մարտակերտի շրջանի բնակչուհի Ռ.Ա.-ն ԱՀ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչություն է դիմել, որ ս.թ. հուլիսի 11-ին իր ամուսին՝ Ա. Գ.-ի հետ միասին «Facebook» սոցիալական ցանիցի, այնուհետև «Viber» և «Telegram» հավելվածների միջոցով «Natixis Group» կազմակերպությունը ներկայացնող աշխատակիցների հետ ձեռք են բերել 45.000 ԱՄՆ դոլարի չափով վարկ ստանալու պայմանավորվածություն։
 
Վարկի ձևակերպման ընթացքում իրենցից պահանջել են «MoneyGramm» միջազգային փոխանցման համակարգի միջոցով, իրենց կողմից տրամադրված տվյալներով փոխանցել 880 ԱՄՆ դոլար՝ իբր վարկային պայմանագիրը նոտարով հաստատելու համար։
 
Նշված գումարը Ռ. Ա.-ի կողմից փոխանցվելուց հետո հափշտակվել է անհայտ անձի /անձանց/ կողմից, ինչի արդյունքում պատճառվել է զգալի չափերի հասնող գույքային վնաս։
 
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը:
 
ՏԿՀԴՊ վարչությունը ևս մեկ անգամ զգուշացնում է.
 
Համացանցում անհայտ անձինք վարկային բացասական պատմությունը մաքրելու և նոր վարկ տրամադրելու պատրվակով՝ պահանջում են գումարներ, որից հետո դրանք խարդախության եղանակով հափշտակում: Խնդրում ենք ցուցաբերել զգուշավորություն, չտրվել խաբկանքի, զերծ մնալ օնլայն հարթակում արագ ձևակերպվող վարկերի և կամ տարբեր պարագաների առք ու վաճառքի գայթակղիչ առաջարկներից: