ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
24.06.2015 21:07
Ոստիկանության պետը պարգևատրեց պաշտոնաթող սպաներին
Սույն թվականի հունիսի 24-ին ԼՂՀ ոստիկանությունում տեղի ունեցավ պարգևատրման արարողություն:
ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը անձամբ ընդունել և պատվոգրերով ու թանկարժեք նվերներով պարգևատրել է ոստիկանության պաշտոնաթող փոխգնդապետներ՝ Կարեն Գասպարյանին, Լևոն Իշխանյանին, Արմեն Դանիելյանին և ոստիկանության պաշտոնաթող մայոր՝ Կարեն Գաբրիելյանին:
Դրվատանքի է արժանի ոստիկանության պետի կողմից պետությանն ու հասարակարգի պաշտպանության գործին տասնյակ տարիներ նվիրած անհատների գործունեության արժեվորման նման դրսևորումը: