ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
30.07.2019 17:22
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԿԱՄՈՎԻՆ ՀԱՆՁՆՈՒՄ ԵՆ ԻՆՉՊԵՍ ԹՄՐԱՆՅՈՒԹԻ ՆՄԱՆՎՈՂ ԶԱՆԳՎԱԾ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ԶԵՆՔ ՈՒ ԶԻՆԱՄԹԵՐՔ
Ս.թ.հուլիսի 29-ին ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները նույն օրը ժամը 16:00-ի սահմաններում թմրանյութ պահելու կասկածանքով ոստիկանության շրջանային բաժին են բերման ենթարկել` Ասկերան քաղաքի բնակիչ, 1994թ.ծնված Վ. Բ-ին, ում անձնական խուզարկությամբ թմրամիջոց չի հայտնաբերվել, սակայն վերջինիս շուրջ տարված պրոֆիլակտիկ բացատրական աշխատանքների արդյունքում Վ.Բ-ն ոստիկանության շրջանային բաժին կամովին հանձնել է 12.03 գրամ թաց վիճակում կանաչ գույնի սպեցիֆիկ հոտով թմրանյութին նմանվող զանգված:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:
Ս.թ.հուլիսի 29-ին Մարտունու շրջանի բնակիչ, 1973թ.ծնված Դ. Ա-ն ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին կամովին հանձնել է 1 միավոր ինքնաշեն հրացան և «Ֆ-1» տիպի 2 նռնակ:
Ս.թ.հուլիսի 29-ին Մարտունի քաղաքի բնակիչ, 1989թ.ծնված Ռ. Ա-ն ԱՀ ոստիկանության շրջանային բաժին կամովին հանձնել է «ԱԿ-74» տիպի առանց համարի ինքնաձիգի 1 փող՝ փողատուփով և «Ֆ-1» տիպի 3 նռնակ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: