ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
20.01.2015 16:30
Ոստիկանության ծառայողները հայտնաբերել են զինամթերք և թմրանյութ
Հունվարի 19-ին ԼՂՀ ոստիկանության ՔՀ վարչության և Մարտակերտի շրջբաժնի ծառայողները ստացված տվյալների ստուգման արդյունքում Մարտակերտ քաղաքի Տերյան փողոցի N տան բնակիչ, 1989թ. ծնված Ս. Ա-ի տան զննությամբ հայտնաբերել են վերջինիս պատկանող 17.71 գրամ քաշով թմրանյութի նմանվող կանաչ գույնի, սպեցիֆիկ հոտով մանրացված զանգված, 4 հատ տարբեր տիպի նռնակներ, նռնակի 2 պայթուցիչ, 7.62 մմ տրամաչափի 9 փամփուշտ, 9 պայթուցիչ և 1 հատ ֆիտիլ, իսկ 1985թ. ծնված Կ. Մ-ի (ք.Մարտակերտ Տերյան փ.) տան հյուրասենյակում` 0.16 գրամ քաշով թմրանյութի նմանվող կանաչ գույնի, սպեցիֆիկ հոտով մանրացված զանգված: