ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
27.07.2019 13:00
Ոստիկանության ծառայողները բացահայտել և կանխարգելել են վիճաբանության հնարավոր զարգացումները
Ս.թ.հուլիսի 26-ին ժամը 20:00-ի սահմաններում ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի ծառայողը պարզել է, որ Ստեփանակերտ քաղաքի Առաքելյան փողոցում տեղակայված բենզալցակայանի դիմաց վիճաբանություն է առաջացել մի կողմից Ասկերանի շրջանի բնակիչ,1995թ.ծնված Վ. Ս-ի, իսկ մյուս կողմից եղբայրներ, Շուշի քաղաքի բնակիչներ՝1993թ.ծնված Կ. Հ-ի և 1995թ.ծնված Ժ. Հ-ի միջև, որի ընթացքում վերջինս քաշքշել է Վ. Ս-ին, իսկ նույն օրը ժամը 21:00–ի սահմաններում Վ. Ս-ն իր ընկերներ՝ Շուշի քաղաքի բնակիչ, Մ. Ս-ի և Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1992թ.ծնված Ա. Հ-ի հետ տեղեկանալով, որ Կ.Հ. և Ժ.Հ. եղբայրները իրենց պատկանող «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով գտնվում են Ստեփ-Գես փողոցում, ներկայացել են այնտեղ,փորձել շարունակել վիճաբանությունը, սակայն վերջիններս մեքենայից չեն իջել, որի ընթացքում Ա. Հ-ն ոտքով հարվածել է նշված ավտոմեքենայի դռանը:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Վնասի չափը պարզվում է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: