ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
02.08.2019 13:37
ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՇԱՏ ԱՐԱԳ ԲԱՑԱՀԱՅՏԵՑԻՆ ԻՆՉՊԵՍ ՓԱԽՑՎԱԾ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ԱՐԱՐՔԸ ԿԱՏԱՐԱԾ ԱՆՁԻՆ
ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ ս.թ. օգոստոսի 1-ին ժամը 20:30-ի սահմաններում Մարտակերտի շրջանի Աղաբեկալանջ գյուղում անհայտ անձը փախցրել է Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1975թ.ծնված Ս. Հ-ին պատկանող «Վազ-2121» մակնիշի ավտոմեքենան:
Պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել է Շահումյանի շրջանի բնակիչ, 2000թ.ծնված Ս. Ց-ն:
Ավտոմեքենան հայտնաբերվել է Շահումյանի շրջանի Ակնաբերդ գյուղում:
Ս. Ց-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին: