ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
17.07.2019 19:08
ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏԵՑԻՆ ԳՈՂՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԸ
Ս.թ. հուլիսի 16-ին ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի քրեական հետախուզության բաժնի ծառայողը պարզել է, որ ս.թ.հուլիսի 1-ին ժամը 21:00-ի սահմաններում Մարտակերտի շրջանի բնակիչ, 1969թ.ծնված Ա. Մ-ն մուտք է գործել նույն շրջանի բնակչուհի, 1960թ.ծնված Ն. Ա-ի տան բակ, գետնին թափել այնտեղ տեղադրված 220լ տարողությամբ տակառում առկա թթի օղու հումքը և գողացել նշված տակառը, այնուհետև ս.թ. հուլիսի 3-ին տակառը հետ վերադաձրել:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: