ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
18.06.2020 11:23
Ոսկյա մատանու գողությունը բացահայտվել է
Հունիսի 17-ին Ասկերանի շրջանի բնակիչ, 1957թ.ծնված Ա. Հ.-ն դիմել է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին այն մասին, որ հունիսի 15-ից մինչև հունիսի 17-ի ժամը 08:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը իրենց բնակելի տան ննջասենյակից գողացել է իր հարս` 1998թ.ծնված Վ. Դ.-ին պատկանող ոսկյա մատանին:
ԱՀ ոստիկանության ծառայողները պարզել են, որ վերը նշված գողությունը հունիսի 15-ին ժամը 10:00-ի սահմաններում կատարել է Ասկերանի շրջանի բնակչուհի,1987թ.ծնված Ն. Ա.-ն, որն էլ նույն օրը 28.000 դրամով վաճառել է Ստեփանակերտ քաղաքում գտնվող ոսկյա իրերի խանութներից մեկին :
Գողոնը առգրավված է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: