ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
27.11.2015 15:51
Շրջբաժիններում կամովին զենք-զինամթերք են հանձնել
Նոյեմբերի 25-ին Ասկերանի շրջանի Հիլիս գյուղի բնակիչ, 1982թ. ծնված Ն. Թ-ն ԼՂՀ ոստիկանության ՔՀ վարչություն կամովին հանձնել է «Ֆ-1» տիպի 2 նռնակ, նռնակի 1 պայթուցիչ և «ՏՕԶ» տիպի հրացանի 2 փող:
****
Նոյեմբերի 26-ին Մարտակերտի շրջանի Չափար գյուղի բնակիչ, 1984թ. ծնված Ա. Գ-ն ոստիկանության շրջբաժին կամովին հանձնել է «ՊԿՏ» տիպի 1 գնդացիր:
****
Նոյեմբերի 26-ին Շահումյանի շրջանի Եղեգնուտ գյուղի բնակիչ, 1987թ. ծնված Ա. Հ-ի շուրջ տարված բացատրական աշխատանքների արդյունքում վերջինս ոստիկանության շրջբաժին կամովին հանձնել է «ԱԿ-74» տիպի 1 ինքնաձիգ, ինքնաձիգի 1 պահեստատուփ և 5,45 մմ տրամաչափի 32 փամփուշտ: