27.05.2022 12:38
Շնորհավոր վերջին զանգը
Այսօր՝ մայիսի 27-ին, Արցախի Հանրապետության հնգօրյա աշխատակարգով գործող դպրոցներում հննչել է «Վերջին զանգ»-ը՝ թե՛ իններորդցիների , թե՛ 12-րդ դասարանցիների համար։
ՆԳ նախարարության ոստիկանության ծառայողներն այսօր հանրակրթական դպրոցներում իրականացրել են ուժեղացված ծառայություն, իսկ ճանապարհային ոստիկանությունը դպրոցամերձ տարածքներում ապահովել է անվտանգ երթևեկությունը։
Ոստիկանությունը ևս մեկ անգամ շնորհավորում է բոլոր շրջանավարտներին և մաղթում հաջողություններ ու բարի ՜ երթ։