ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
06.12.2019 12:39
Շները 1 գլուխ այծյամ են խեղդել
Դեկտեմբերի 5-ին ԱՀ ոստիկանությունից ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին է մուտք գործել ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությունից ստացված նյութերն առ այն, որ դեկտեմբերի 4-ին ժամը`19:00-ի սահմաններում Աստղաշեն գյուղում 3 շուն խեղդել են 1 գլուխ այծյամ, որն էլ մորթել է նույն շրջանի բնակիչ, 2001թ.ծնված Գ. Կ.-ն և տարել իրենց տան բակ ու տեղեկացրել տարածքային բնապահպանական տեսուչին:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: