ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
11.11.2019 11:49
Նուռ են գողացել
Նոյեմբերի 9-ին ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները՝ ԱՀ քրեական հետախուզության վարչության, ոստիկանության Մարտակերտի, Շահումյանի շրջանային բաժինների ծառայողների հետ համատեղ պարզել են, որ 2019թ. օգոստոսի 20-ից մինչև 25-ն ընկած ժամանակահատվածում եղբայրներ՝ ՀՀ Երևան քաղաքի բնակիչ, 1978թ.ծնված Ա. Մ.-ն Խնա պատ համայնքի վարչական տարածքում գտնվող Ասկերանի շրջանի բնակիչ, 1980թ.ծնված Մ. Ա.-ի կողմից օգտագործվող նռան այգուց գողացել են մոտ 20կգ. նուռ:
Վնասի չափը ճշտվում է:
Պարզվել է նաև, որ վերջիններս 2019թ. օգոստոսի 25-ից մինչև 30-ն ընկած ժամանակահատվածում Ակնա թաղամասի վարչական տարածքում գտնվող Ասկերանի շրջանի բնակիչ, 1989թ.ծնված Գ. Ա.-ի կողմից հսկվող նռան այգուց գողացել են մոտ 150կգ. նուռ։
Ստուգումներով զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: