Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 28.04.2024 Արխիվ

07.11.2022 11:38

ՆԳՆ ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը. 31.10.2022-07.11.2022թթ.

 ՆԳՆ ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը. 31.10.2022-07.11.2022թթ.
2022 թվականի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի7-ն ընկած ժամանակահատվածում՝ ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում հանցագործությունների, իրավախախտումների և պատահարների վերաբերյալ գրանցվել է 76 հաղորդում:
 
Նախորդ շաբաթվա համեմատ ավելացել է ինչպես հաղորդումների, այնպես էլ հանցագործությունների ու պատահարների թիվը: 76 հաղորդումից 58-ը հանցագործության մասին է, դրանցից 57-ն արդեն բացահայտվել և քննությանփուլում է:
 
Բացահայտվել է խարդախություն բնութագրմամբ ստացված 9 հաղորդումները, անձնական ունեցվածքի գողության 2 դեպքից մեկը: Եվս 3 հաղորդում ստացվել է վիճաբանության և դրանց հետևանքով միմյանց մարմնական վնասվածք հասցնելու վերաբերյալ: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում դրանք ևս բացահայտվել են:
 
Նոյեմբերի 6-ին տղամարդու դիակ է հայտնաբերվել Մարտունու շրջանի Սպիտակաշեն գյուղի վարչական տարածքի «Թոխմաչար» կոչվող տեղամասում: Դեպքի վայր մեկնած քննչական օպերատիվ խումբը պարզել է, որ նա նույն գյուղի 72-ամյա բնակիչ Ս. Բ.-ն է, ով նույն օրը ժամը 18:50-ի սահմաններում, նշված տեղամասում հանկարծամահ է եղել: Զննությանբ դիակի վրա արտաքին բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ Քննչական կոմիտեն:
 
Անձի առևանգման վերաբերյալ մեկ հաղորդում է ստացվել նոյեմբերի 4-ին: Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղի բնակիչը հաղորդել է, որ Կուսապատ գյուղի 27-ամյա Ա. Ա.-ն առևանգել է իր 16-ամյա դստերը՝ նույն գյուղի դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Ա.Ա.-ին: Ձեռնարկված որոնողական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ վերջինս ամուսնության նպատակով իր կամքով՝ նոյեմբերի 4-ին ժամը 01:00-ի սահմաններում Մոխրաթաղ գյուղից մեկնել են ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաք: Հեռախոսազրույցից հետո վերջիններս նոյեմբերի 5-ին ներկայացել են Մարտակերտի շրջանային բաժին:
 
Շաբաթվա ընթացքում բացահայտվել է նախկինում կատարված 1 հանցագործություն:
 
Քրեական հետախուզության վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողների համատեղ իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է շրջանառությունն արգելված թմրամիջոցների 8 դեպք:
 
Բնակչության հետ տարված պրոֆիլակտիկ-բացատրական աշխատանքների արդյունքում՝ տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք կամովին հանձելու նպատակով ոստիկանություն է դիմել 4 քաղաքացի:
 
Նոյեմբերի 5-ին սահմանային միջադեպ է տեղի ունեցել Ասկերանի շրջանում: Քաղաքացիական անձինք Խրամորթ գյուղի «100 հեկտար» կոչվող տարածքում աշխատանքներ իրականացնելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքից` նրանց ուղությամբ հրաձգային զինատեսակներից կրակ են բացել։ Արձակված կրակոցներից ջարդվել է «Բելառուս» մակնիշի տրակտորի դիմապակին և ղեկակառավարման սարքերի վահանակը։ Քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան։ Տվյալները փոխանցվել են ռուսական խաղաղապահ զորակազմին։
 
Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցված հաղորդումների տվյալներով, հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 35 պատահար, որից 31-ը՝ նյութական վնասով, 4-ը՝ մարմնական: Տրանսպորտային պատահարներից բուժհաստատություն է դիմել 5 քաղաքացի:
Ճանապարհապարեկային ծառայողների կողմից բացահայտվել է առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց շահագործելու 27 դեպք, 22 վարորդ եղել է անսթափ վիճակում, 1792-ը՝ գերազանցել է սահմանված արագությունը:
 
Հանցագործությունների բացահայտման և դրանց կանխարգելման միջոցառումներին զուգահեռ՝ ոստիկանության ծառայողներն Արցախի Հանրապետության տարածքում ապահովել են կայուն հասարակական կարգ ու կանոն:
 
Հերթապահ մաս՝1-02, /047/ 94-02-07
ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն՝55-02, 047/94-02-17