05.05.2023 23:01
ՆԳՆ ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը. 25.04.2023-02.05.2022թթ
2023 թվականի ապրիլի 25-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում հանցագործությունների և իրավախախտումների վերաբերյալ գրանցվել է 32 հաղորդում, որից 21-ը հանցագործությունների մասին է, դրանցից 18-ն արդեն բացահայտվել և քննության փուլում է:
Բացահայտվել է հերթապահ մասում գրանցված կենցաղային հողի վրա ստեղծված վիճաբանությունների և դրանց հետևանքով միմյանց մարմնական վնասվածք պատճառելու բոլոր 6 դեպքերը:
Ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության և շրջանային բաժինների ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում բացահայտվել են խարդախություն բնութագրմամբ 2, անձնական ունեցվածքի գողության վերաբերյալ արձանագրված 3 դեպքից մեկը և բնակարանային գողության 3 դեպքերից 2-ը: Տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը միջոցներ է ձեռնարկում համակարգչային հանցագործությունների բացահայտման ուղղությամբ:
Շաբաթվա ընթացքում գրանցվել են նաև ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված սահմանային խախտումներ: Ապրիլի 28-ին Ասկերանի շրջանի Նախիջևանիկ, իսկ ապրիլի 29-ին՝ Ակնաղբյուր գյուղի վարչական տարածքներում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ: Ոչ ոք չի տուժել: Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին:
Ապրիլի 30-ին և մայիսի 1-ին քամու ուղեկցությամբ ուժեղ կարկուտ է տեղացել Մարտակերտի և Ասկերանի շրջաններում: Բնական աղետը նյութական մեծ վնասներ է պատճառել գյուղացիներին: Կարկուտի հասցրած վնասների չափը ճշտվում է:
Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է ՃՏ 11 պատահար, որից 10 նյութական, 1-ը՝ մարմնական վնասով: Նշված ժամանակահատվածում առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց է շահագործել 10 վարորդ, 14-ը եղել է անսթափ վիճակում, 43 վարորդ գերազանցել է սահմանված արագությունը:
ՆԳՆ ոստիկանության հետադարձ կապ
Հերթապահ մաս՝102, /047/94-02-07
ՃՈ ՕԿԿ /047/94-02-17
***
Полиция МВД подводит итоги прошедшей недели
В период с 25 апреля по 2 мая 2023 года в дежурных частях центрального и районных подразделений полиции зарегистрировано 32 сообщения о преступлениях и правонарушениях, 21 относительно преступлений, 18 из них уже раскрыты и находятся в стадии следствия.
Раскрыты все 6 случаев бытовых ссор, и причинение телесных повреждений друг другу в результате ссоры.
В результате оперативных мероприятий, предпринятых сотрудниками Степанакертского городского управления и районных отделов полиции, выявлено 2 случая мошенничества, 1 из 3 случаев кражи личного имущества и 2 из 3 случаев квартирных краж. Управление по борьбе с экономическими и коррупционными преступлениями принимает меры по выявлению компьютерных преступлений.
В течение недели также были зарегистрированы случаи нарушения границ азербайджанскими вооруженными силами. 28 апреля при проведении сельскохозяйственных работ в селе Нахичеваник Аскеранского района и 29 апреля в селе Акнахпюр, с прилегающих азербайджанских боевых позиций был открыт огонь по мирным жителям. Никто не пострадал. Сообщение было передано российским миротворческим силам.
30 апреля и 1 мая сильный град, сопровождаемый ветром, выпал в Мартакертском и Аскеранском районах. Стихийное бедствие нанесло жителям села большой материальный ущерб. Ущерб от града уточняется.
В центре оперативного управления Дорожной полиции зарегистрировано 11 дорожно-транспортных происшествий, из них 10 с причинением материального ущерба и 1 с причинением телесного повреждения. За указанный период 10 водителей управляли транспортным средством без водительских прав, 14 находились в состоянии алкогольного опьянения, 43 водителя превысили установленную скорость.
Тел для справок - 102, /047/94-02-07