27.02.2023 11:07
ՆԳՆ ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը. 20.02.2023-27.02.2023թթ.
2023 թվականի փետրվարի 20-ից 27-ն ընկած ժամանակահատվածում Արցախի Հանրապետության ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում հանցագործությունների և իրավախախտումների վերաբերյալ գրանցվել է 48 հաղորդում, որից 29-ն արդեն բացահայտվել և քննության փուլում է:
Նախորդ շաբաթվա համեմատ ավելացել է դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերը: Վիճաբանությունների և դրանց հետևանքով միմյանց մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպք է արձանագրվել:
Շաբաթվա ընթացքում բացահայտվել է նաև համակարգչային հանցագործության և ապօրինի ծառահատման մեկական դեպքեր: Խարդախություն բնութագրմամբ ևս 1 դեպքի ուղղությամբ իրականացվում են օպերատիվ հետախուզական միջոցառումներ:
Ոստիկանության քրեական հետախուզության վարչությունը՝ շրջանային բաժինների ծառայողների հետ համատեղ շարունակում են թմրամիջոցների, դրանց ապօրինի շրջանառության, աճեցման և իրացման դեմ պայքարը: Յոթ օրվա ընթացքում բացահայտվել է 3 դեպք:
ՆԳՆ ոստիկանության ծառայողները պրոֆիլակտիկ-բացատրական աշխատանք են իրականացնում հանրության շրջանում: Մեկ շաբաթվա ընթացքում զենք ու այլ ռազմամթերք կամովին հանձնելու նպատակով ոստիկանություն է դիմել 4 քաղաքացի:
Գրանցվել է թունավորման 5 դեպք, տուժել է 7 քաղաքացի: Թունավորումների պատճառ է հանդիսացել ինչպես բնակարաններում տեղադրված ջրատաքացուցիչ սարքերից ու ջեռուցող համակարգերից արտանետված շմոլ գազը, այնպես էլ հանրային սննդի կետից պատվիրված ուտեստները:
Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է ՃՏ 16 պատահար, որից 11-ը նյութական վնասով, 5-ը՝ մարմնական: Բուժհաստատություն է դիմել 7 քաղաքացի:
Նշված ժամանակահատվածում առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց է շահագործել 29 վարորդ, 10-ը եղել է անսթափ վիճակում, 86 վարորդ գերազանցել է սահմանված արագությունը:
Հանցագործությունների կանխարգելման և բացահայտման նպատակով ՆԳ նախարարությունը շուրջօրյա ծառայություն է իրականացնում հանրապետության ողջ տարածքում:
Հետադարձ կապ՝ 1-02, /047/94-02-07
Полиция МВД подводит итоги прошедшей недели
В период с 20 по 27 февраля 2023 года в дежурных частях центральных и районных подразделений полиции Республики Арцах зарегистрировано 48 сообщений о преступлениях и правонарушениях, из которых 29 уже раскрыты и находятся в стадии расследования.
По сравнению с предыдущей неделей увеличилось количество случаев умышленного нанесения ущерба здоровью. Зафиксировано 7 случаев ссор с дальнейшим причинением телесных повреждений. За неделю также было выявлено одно киберпреступление и один случай незаконной вырубки деревьев. По еще одному делу, квалифицируемому как мошенничество, проводятся оперативно-розыскные мероприятия.
Управление уголовного розыска полиции совместно с сотрудниками райотделов продолжают борьбу с наркотиками, их незаконным оборотом, выращиванием и сбытом. За семь дней было выявлено 3 случая.
Сотрудники полиции МВД проводят профилактическую и объяснительную работу с общественностью. В течение недели 4 гражданина обратились в полицию с заявлением о добровольной сдаче оружия и других боеприпасов.
Зарегистрировано 5 случаев отравления, пострадало 7 горожан. Отравления были вызваны выбросами угарного газа из водонагревателей и отопительных систем, установленных в квартирах, а также едой, заказанной в общепите.
В оперативном центре управления ДП зарегистрированно 16 дорожно-транспортных происшествий, из них 11 с причинением материального, а 5 с причинением телесного ущерба. В медицинское учреждение обратилось 7 граждан.
За указанный период 29 водителей управляли транспортным средством без водительских прав, 10 находились в состоянии алкогольного опьянения, 86 водителей превысили установленную скорость.
В целях предупреждения и раскрытия преступлений МВД осуществляет круглосуточную службу на всей территории республики.
Тел. для справок: 1-02, /047/94-02-07