Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 27.04.2024 Արխիվ

17.10.2022 10:48

ՆԳՆ ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը. 10.10.2022-17.10.2022թթ.

ՆԳՆ ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը. 10.10.2022-17.10.2022թթ.
2022 թվականի հոկտեմբերի 10-ից 17-ն ընկած ժամանակահատվածում՝ ոստիկանության հերթապահ մասում հանցագործությունների և իրավախախտումների վերաբերյալ գրանցվել է 51 հաղորդում, որից՝ 34-ը հանցագործությունների վերաբերյալ: Դրանցից 32-ը բացահայտվել և քննության փուլում է:
 
Գրանցվել է յուրացման կամ վատնման 1, անձնական ունեցվածքի գողության 3 դեպքեր, ևս 5 հաղորդում ստացվել է վիճաբանությունների ու դրանց հետևանքով միմյանց մարմնական վնասվածքներպատճառելու վերաբերյալ:
 
Գողության դեպքերից մեկը գրանցվել է Մարտակերտի շրջանի Հաթերք համայնքում: Հաղորդում է ստացվել, որ համայնքում տեղադրված «Արցախբանկ» ՓԲԸ-ին պատկանող բանկոմատի հետևի մասը ջարդված է: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հոկտեմբերի 15-ի ժամը 23:00-ից մինչև հոկտեմբերի 16-ի ժամը 12:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը էլեկտրական սղոցի ներգործության եղանակով կտրել է բանկոմատի հետևի մասը, որի դրամարկղից հափշտակել է մոտ 8.000.000 ՀՀ դրամ գումար: Գողությունը բացահայտելու ուղղությամբ ձեռնարկվում են են անհետաձգելի միջոցառումներ:
 
Արձանագրվել է ապօրինի ծառահատման 8 դեպք:
 
Շաբաթվա ընթացքում բացահայտվել է նախկինում կատարված 1 հանցագործություն:
 
Քրեական հետախուզության վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողների համատեղ իրականացրած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է շրջանառությունն արգելված թմրամիջոցների 8 դեպք:
 
Բնակչության հետ տարված պրոֆիլակտիկ-բացատրական աշխատանքների արդյունքում՝ տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք կամովին հանձելու նպատակով ոստիկանություն է դիմել 1 քաղաքացի:
 
Ինքնասպանության 1 դեպք է արձանագրվել Ստեփանակերտ քաղաքում: Հոկտեմբերի 17-ին ժամը 4:00-ի սահմաններում Ստեփանակերտի 40-ամյա բնակիչն իրեն պատկանող ատրճանակով ինքնասպանություն է գործել Ազատամարտիկների անվան պուրակում: Հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն:
 
Շաբաթվա ընթացքում իր ծառայողական պարտականությունը կատարելիս բեկորային վիրավորում է ստացել ոստիկանության լեյտենանտ Լեռնիկ Բալասանյանը: 32-ամյա Հ.Հ.-ի բնակարանը զննության ենթարկելիս, վերջինս մտել է տուն, նռնակը բերել մարտական պատրաստության և սպառնացել ոստիկանության ծառայողներին: Նրան հետապնդելու և վնասազերծելու ընթացքում նա նռնակը նետել է ոստիկանության ծառայողների ուղղությամբ, ինչի արդյունքում ոստիկանության լեյտենանտ Լ. Բալասանյանը:
 
Հոկտեմբերի 16-ին հաղորդում է ստացվել Ստեփանակերտ քաղաքի 20-ամյա բնակչուհի Է.Ա.-ի անհայտ կորելու մասին: ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության, Մարտունու և Մարտակերտի շրջանային բաժինների ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հոկտեմբերի 15-ին ժամը 20:00-ի սահմաններում Է. Ա.-ն և Ստեփանակերտի 29-ամյա բնակիչ Մ. Բ.-ն ամուսնանալու նպատակով, նախնական հանաձայնությամբ մեկնել են քաղաք Մարտունի:
 
Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցված հաղորդումների տվյալներով, նախորդ շաբաթվա համեմատ աճել է ճանապարհատրանսպորտային պատահարները:
 
Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 21 պատահար, որից 18-ը՝ նյութական վնասով, 3-ը՝ մարմնական: Տրանսպորտային պատահարներից բուժհաստատություն է դիմել 3 քաղաքացի:
 
Ճանապարհապարեկային ծառայողների կողմից բացահայտվել է առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց շահագործելու 27 դեպք, 19 վարորդ եղել է անսթափ վիճակում, 199-ը՝ գերազանցել է սահմանված արագությունը:
 
Հանցագործությունների բացահայտման և դրանց կանխարգելման միջոցառումներին զուգահեռ՝ ոստիկանության ծառայողներն Արցախի Հանրապետության տարածքում ապահովում են կայուն հասարակական կարգ ու կանոն:
 
1-02
047940207