17.04.2023 18:06
ՆԳՆ ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը. 10.04.2023-17.04.2023թթ
2023 թվականի ապրիլի 10-ից ապրիլի 17-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում հանցագործությունների և իրավախախտումների վերաբերյալ գրանցվել է 40 հաղորդում, որից 31-ը հանցագործության վերաբերյալ: Դրանցից 28-ը ոստիկանության ծառայողների կողմից բացահայտվել և քննության փուլում է:
Շաբաթվա ընթացքում ոստիկանության հերթապահ մասում գրանցվել է կենցաղային հողի վրա ստեղծված վիճաբանությունների և միմյանց առողջությանը դիտավորությամբ վնաս պատճառելու 4 դեպք, դրանցից 2-ը բացահայտվել է: Մարմնական վնասվածք հասցնելու դեպքերից մեկն ուղեկցվել է դանակահարության փորձով, որը կանխվել է ժամանակին:
Ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության և շրջանային բաժինների ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում բացահայտվել են անձնական ունեցվածքի գողության վերաբերյալ արձանագրված բոլոր 5 և խարդախություն բնութագրմամբ՝1 դեպքերը: Միջոցներ են ձեռնարկվում այլ հանցատեսակների նախականխման, կանխման, բոլոր հանցագործությունների բացահայտման և խափանման ուղղությամբ:
Ոստիկանության քրեական հետախուզության վարչությունը՝ տարածքային ստորաբաժանումների ծառայողների հետ համատեղ, շարունակում են թմրամիջոցների, դրանց ապօրինի շրջանառության, աճեցման և իրացման դեմ պայքարը: Անցած շաբաթվա ընթացքում բացահայտվել է 2 դեպք և նախկինում կատարված 1 հանցագործություն:
Մի խումբ քաղաքացիների կողմից անցած շաբաթվա ընթացքում պատրաստվել են կեղծ կտրոններ և վառելիք ստանալու նպատակով ներկայացվել ,,Ֆլեշ պլյուս,, բենզալցակայան: Կատարված ստուգումներից պարզվել է քաղաքացիների ինքնությունը: Բոլոր դեպքերի ստուգումներով զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։
Ապրիլի 15-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչը ոստիկանություն է դիմել այն մասին, որ իր եղբայր՝ 31-ամյա Գ.Մ.-ն ապրիլի 13-ին ժամը 18:00-ի սահմաններում դուրս է եկել տնից և չի վերադարձել: Ոստիկանության քաղաքային վարչության ծառայողների ձեռնարկված համապատասխան որոնողական աշխատանքների արդյունքում, վերջինս հայտնաբերվել է Ասկերանի շրջանի Բերքաձոր գյուղի վարչական տարածքում՝ ողջ ու առողջ վիճակում:
Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է ՃՏ 7 պատահար, բոլորը՝ նյութական վնասով:
Նշված ժամանակահատվածում առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց է շահագործել 14 վարորդ, 13-ը եղել է անսթափ վիճակում, 18 վարորդ գերազանցել է սահմանված արագությունը:
Հետադարձ կապ՝ 1-02, /047/94-02-07
ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն՝/047/94-02-17
***
Полиция МВД подводит итоги прошедшей недели
В период с 10 по 17 апреля 2023 года в дежурных частях центральных и районных подразделений МВД зарегистрировано 40 сообщение о преступлениях и правонарушениях, из них 31 относительно преступлений. 28 из них уже раскрыты и находятся в стадии следствия.
За неделю в дежурной части полиции зарегистрировано 4 случая бытовых ссор и умышленного причинения вреда здоровью, 2 из них раскрыты. Один из случаев нанесения телесных повреждений сопровождался попыткой ножевого ранения, которую вовремя предотвратили.
В результате оперативных мероприятий, предпринятых сотрудниками Степанакертского городского управления полиции и районных отделов, выявлены все 5 случаев кражи личного имущества и 1 случай мошенничества. Принимаются меры по предупреждению, выявлению и пресечению других преступлений.
Управление уголовного розыска полиции совместно с сотрудниками районных подразделений продолжают борьбу с наркотиками, их незаконным оборотом, выращиванием и сбытом. В течении прошедшей недели были раскрыты 2 случая и 1 преступление, совершенное в прошлом.
В течение прошедшей недели, с целью получения топлива, группа граждан подготовила поддельные квитанции и предъявила их на заправке «Флэш Плюс». Личности граждан были установлены в результате проведенных проверок. Проверки осуществляет управление полиции города Степанакерта.
15 апреля житель города Степанакерт обратился в полицию и сообщил, что его брат, 31-летний Г.М., 13 апреля около 18:00 часов вышел из дома и не вернулся. В результате соответствующих оперативно-розыскных мероприятий, проведенных сотрудниками городского управления полиции, последний в здоровом состоянии был обнаружен в административном районе села Беркадзор Аскеранского района.
В центре оперативного управления дорожной полиции зарегистрировано 7 дорожно-транспортных происшествий, все с причинением материального ущерба.
За указанный период 14 водителей управляли транспортным средством без водительских прав, 13 находились в состоянии алкогольного опьянения, 18 превысили установленную скорость.
Тел для справок: 1-02, /047/94-02-07
Центр оперативного управления ДП- /047/94-02-17