Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 28.04.2024 Արխիվ

11.10.2022 11:31

ՆԳՆ ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը. 03.10.2022-10.10.2022թթ.

 ՆԳՆ ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը. 03.10.2022-10.10.2022թթ.
Ըստ ոստիկանության կենտրոնական և տարածքային ստորաբաժանումների Հերթապահ մասերում ստացված հաղորդումների վերլուծության, 2022 թվականի հոկտեմբերի 3-ից 10-ն ընկած ժամանակահատվածում՝ նախորդ շաբաթվա համեմատ, նվազել է հանցագործությունների և իրավախախտումների դեպքերը:
 
Ստացված 53 հաղորդումներից 34-ը՝ հանցագործությունների վերաբերյալ է: Դրանցից 33-ն արդեն բացահայտվել է:
 
Գրանցվել է անձնական ունեցվածքի գողության և գույքի դիտավորությամբ ոչնչացման մեկական դեպքեր, ևս 2-ը՝ վիճաբանությունների ու դրանց հետևանքով միմյանց մարմնական վնասվածքներ պատճառելու վերաբերյալ հաղորդումներ են: Մեկ շաբաթվա ընթացքում գրանցվել և բացահայտվել է խարդախություն բնութագրմամբ 3 հաղորդում:
 
Արձանագրվել է ապօրինի ծառահատման 4 դեպք:
 
Շաբաթվա ընթացքում բացահայտվել է նախկինում կատարված 1 հանցագործություն:
 
Քրեական հետախուզության վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողների համատեղ իրականացրած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է շրջանառությունն արգելված թմրամիջոցների 6 դեպք:
 
Բնակչության հետ տարված պրոֆիլակտիկ-բացատրական աշխատանքների արդյունքում՝ տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք կամովին հանձելու նպատակով ոստիկանություն է դիմել 4 քաղաքացի:
 
Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցված հաղորդումների տվյալներով, նախորդ շաբաթվա համեմատ աճել է ճանապարհատրանսպորտային պատահարները:
Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 23 պատահար, որից 16-ը՝ նյութական վնասով, 7-ը՝ մարմնական: Տրանսպորտային պատահարներից բուժհաստատություն է դիմել 13 քաղաքացի:
 
Ճանապարհապարեկային ծառայողների կողմից բացահայտվել է առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց շահագործելու 32 դեպք, 9 վարորդ եղել է անսթափ վիճակում, 194-ը՝ գերազանցել է սահմանված արագությունը:
 
Հանցագործությունների բացահայտման և դրանց կանխարգելման միջոցառումներին զուգահեռ՝ ոստիկանության ծառայողներն Արցախի Հանրապետության տարածքում ապահովում են կայուն հասարակական կարգ ու կանոն:
 
1-02
047940207