ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
03.04.2023 11:13
ՆԳՆ ոստիկանության 2023 թվականի կատարված 1-ին եռմասյակի ընթացքում կատարված աշխատանքների ամփոփում
2023 թվականի 1-ին եռամսյակում հանրապետությունում գրանցվել է 309 հանցագործություն, ընդհանուր թիվը նվազել է 28,5% կամ 123 հանցագործություն:
Հաշվետու եռամսյակում 6-ով աճել են ծանր, 3-ով առանձնապես ծանր, նվազել՝ 89-ով ոչ մեծ ծանրության և 27-ով միջին ծանրության հանցագործությունները:
Առանձնապես ծանր հանցագործությունները կատարվել է Ստեփանակերտ քաղաքում, որոնցից 3-ը պետական դավաճանության և 2-ը սպանության դեպեր են:
Հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ գրանցվել է 3 հանցագործություն, որոնցից 2-ը կատարվել է Ասկերանի, 1-ը՝ Մարտակերտի շրջաններում, 2022 թվականի նույն ժամանակահատվածի 6-ի համեմատ:
Մարդու դեմ ուղղված հանցագործությունների բաժնում գրանցվել է սպանության 2 դեպք, նվազել 9-ով՝ ծեծի, 4-ով՝ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները, որի կազմում բռնաբարության և բռնաբարության փորձի դեպքեր չի արձանագրվել, 3-ով՝ դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, այդ թվում 2-ով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերը, իսկ սպանության փորձ չի արձանագրվել, 2022 թվականի նույն ժամանակահատվածի 1-ի համեմատ:
Մարդու դեմ ուղղված հանցագործություններից դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու և ծեծի բացահայտված 76 հանցագործությունների կատարման շարժառիթներ են հանդիսացել կենցաղային հողի վրա և տարբեր հարցերի շուրջ առաջացած վեճերը:
Հաշվետու եռամսյակում հանրապետության տարածքում արձանագրվել է ինքնասպանության 2 և ինքնասպանության փորձի 5 դեպքեր, 2022 թվականի նույն ժամանակահատվածի ինքնասպանության՝ 1 և ինքնասպանության փորձի՝ 2 դեպքերի համեմատ: Ինքնասպանության 1-ական դեպքեր կատարվել են Ստեփանակերտ քաղաքում և Ասկերանի շրջանում, ինքնասպանության փորձերից 4-ը կատարվել է Ստեփանակերտ քաղաքում և 1-ը՝ Մարտունու շրջանում:
Հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների կառուցվածքում 1-ով աճել է խուլիգանության, որից 1-ը՝ խուլիգանության փորձ, որի կազմում անփոփոխ է մնացել նույն արարքը զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկանների գործադրմամբ, նվազել 12-ով՝ զենք, ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելու և պահելու, 10-ով՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունները:
Հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված այլ հանցագործությունների մասնաբաժնում հաշվետու եռամսյակում գրանցվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելու 4 և նույն արարքը կատարած անձանց կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցներ վարելու 17 դեպք, ինչպես նաև գրանցվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը՝ մեկ տարվա ընթացքում նույն արարքի համար վարչական տույժ նշանակելուց հետո՝ 6 դեպք:
Բնակչության շրջանում տարված կանխարգելիչ և բացատրական աշխատանքների արդյունքում արձանագրվել է զենքի, ռազմամթերքի հայտնաբերման և կամովին հանձնման 26 դեպք, 2022 թվականի նույն ժամանակահատվածի՝ 30-ի համեմատ:
Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների կառուցվածքում 5-ով աճել է յուրացման կամ վատնման, 1-ով՝ խարդախության, որից 1-ը՝ խարդախության փորձ, ինչպես նաև գրանցվել է առանց հափշտակելու նպատակի ավտոմեքենային ապօրինաբար տիրանալու 2, ավազակության 1 և կողոպուտի 1 դեպքեր, նվազել՝ 3-ով գողության, որից 2-ը՝ գողության փորձ, այդ թվում 1-ով՝ բնակարան ապօրինի մուտք գործելով, 1-ով՝ գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու և անփոփոխ մնացել համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ գույքի հափշտակության դեպքերը:
Գողության 37 դեպքերից 10-ով ոտնձգության առարկա է հանդիսացել դրամը, 5-ով՝ անասունները, 2-ական՝ ոգելից խմիչքները և ընտանի թռչունները, 1-ական՝ սննդամթերքը, ավտոմեքենան, կենցաղային տեխնիկան, մսամթերքը և հագուստն ու կոշիկը, 13-ով՝ այլ առարկաններն ու իրերը, որոնցից 2-ը որակվել է որպես հանցափորձ:
Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների կազմում գրանցվել է ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության 3 և հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարումներ վճարելուց չարամտորեն խուսափելու 1 դեպքեր:
2023 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում վարույթում գտնվող քրեական գործերով և նյութերով բացահայտված 246 հանցագործություններով դրանք կատարած անձանց թիվը կազմում է 212, որոնցից 63-ի վերաբերյալ քրեական գործերն ուղարկվել են դատարան, 149-ի վերաբերյալ քրեական գործերը կարճվել կամ նյութերը մերժվել՝ ոչ արդարացման հիմքերով:
Ոստիկանության ճանապարհային ոստիկանության կողմից կանխարգելիչ աշխատանքներ են իրականացվել ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման ուղղություններով:
Հաշվետու եռամսյակում գրանցվել է 17 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով մահացել է 4 և մարմնական վնասվածք ստացել 18 անձ: Ճանապարհատրանսպորտային պատահարների վերլուծությունից դիտվում է, որ 16-ը կատարվել է վարորդների անուշադրության և ճանապարհային երթևեկության կանոնների այլ խախտումների, իսկ 1-ը՝ ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու պատճառներով: