ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
20.12.2021 12:26
ՆԳ նախարարության Ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը 13.12.2021թ.-19.12.2021թ.
Հանրապետության տարածքում անցած շաբաթ գրանցվել է ճանապարհատրանսպորտային 24 պատահար, որից 18-ը նյութական վնասով, 6-ը՝ մարմնական: Մահվան ելքով ՃՏ պատահար է տեղի ունեցել Վանք-Դրմբոն ներպետական ճանապարհին: Բուժհաստատություն է դիմել 7 քաղաքացի:
Յոթ օրվա ընթացքում Արցախի տարածքում առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց է շահագործել 17 վարորդ, 21-ը եղել է անսթափ վիճակում, 420 վարորդ գերազանցել է սահմանված արագությունը:
Դեկտեմբերի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում իրավախախտումների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 61 հաղորդում: Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում՝ դրանցից 38-ն արդեն բացահայտվել է:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է մարմնական վնասվածք հասցնելու 3, անձնական ունեցվածքի գողության, գույքի դիտավորությամբ ոչնչացման և խարդախության մեկական դեպքեր:
Ոստիկանության քրեական հետախուզության վարչության և շրջանային բաժինների ծառայողների կողմից թմրամոլության դեմ ուժեղացված պայքարի արդյունքում՝ բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի աճեցման և իրացման 9 դեպք:
Նշված ժամանակահատվածում՝ Ստեփանակերտ քաղաքում արձանագրվել է ինքնասպանության փորձ կատարելու 2 դեպք: Բարեբախտաբար ժամանակին կանխվել է:
Հերթապահ մասերում ստացված բոլոր ահազանգերի հետքերով անմիջապես դեպքի վայրեր են մեկնել ոստիկանության տարածքային ստորաբաժանումների օպերատիվ խմբերը և օրենքով սահմանված կարգով ընթացքավորել դրանք։
Բնակչության հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում՝ նշված ժամանակահատվածում կամովին զինամթերք է հանձնել 3 քաղաքացի:
Ջրատաքացուցիչ կաթսայից կամ ջեռուցման համակարգից արտանետված շմոլ գազի հետևանքով՝ յոթ օրվա ընթցքում գրանցվել է թունավորման 2 դեպք:
Բացահայտվել է նախկինում կատարված 1 հանցագործություն:
ՆԳ նախարարության բոլոր ստորաբաժանումներն ու ծառայությունները հանրապետության տարածքում շարունակում են իրականացնել շուրջօրյա կազամակերպված աշխատանք՝ հանցավորության դեմ պայքարի արդյունավետ կազմակերպման և կայուն հասարակական կարգ ու կանոն պահպանելու ուղղությամբ:
Հետադարձ կապ-102, 047 94- 07- 02, 047 94 -02 -07
Լուսանկարում՝ Ստեփանակերտի բնակելի շենքերից մեկում բռնկված հրդեհի օրը՝ նոյեմբերի 30-ին, ոստիկանները տարհանում են մուտքի բնակիչներին: