ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
02.10.2019 10:53
ՆԱԽԿԻՆՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ
Սեպտեմբերի 27-ին հաղորդվել էր Ասկերան քաղաքի Ս. Շահումյան 59ա, 54 և Գագարինի 1 հասցեներում, Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղում, տեղակայված ավտոլվացման կետերից գողություն կատարելու և Շուշի քաղաքի Աշոտ Բեկոր փողոցի թիվ 30 հասցեում տեղակայված ավտոլվացման կետի դրամարկղը պոկելու վերաբերյալ:
ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանի ծառայողները՝ ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության, Ստեփանակերտ քաղաքի վարչության և ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի ծառայողների հետ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունները և գողության փորձը կատարել են ՀՀ Կոտայքի մարզի բնակիչներ՝ 1994թ.ծնված Է. Հ.-ն, 1994թ.ծնված Է. Խ.-ն և 1993թ.ծնված Ս. Ա.-ն :
Է.Հ.-ն, Է.Խ.-ն բերման են ենթարկվել ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն, իսկ Ս. Ա.-ի հայտնաբերման ուղղությամբ ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ: