16.02.2022 19:33
Նախկինում կատարված հանցագործության բացահայտում. «Լոտուս» ՍՊԸ.
2021թ. փետրվարի 25-ին հաղորդվել էր «Լոտուս» ՍՊԸ-ի ներքո գործող հյուրանոցային համալիրից 2020թ. նոյեմբերի 7-ից մինչև 18-ն ընկած ժամանակահատվածում Մարտունի քաղաքի բնակիչ Ն. Դ.-ի (ծնված 1987թ.) վերահսկողության տակ գտնվող թվով 15 հատ տաքացուցիչները, տարբեր տեսակի նոր հագուստները, սննդամթերքը, դեղորայքը, ինչպես նաև Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ա.Պ.-ին (ծնված 1968թ.) պատկանող զոդման սարքը անհայտ անձանց կողմից գողանալու մասին:
Հանցագործության բացահայտման ուղղությամբ ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողների իրականացրած ստուգումների արդյունքում պարզվել է, որ նշված գույքը գտնվում է նույն հյուրանոցային համալիրում և օգտագործվում է պատերազմական գործողությունների հետևանքով տարահանված և այնտեղ բնակվող բնակիչների կողմից:
Դեպքի վայրի զննությամբ զոդման սարքը և չօգտագործվող դեղորայքը վերցվել է, իսկ մնացած գույքը մինչև ստուգումների ավարտը ի պահ է հանձնվել նշված ընկերության տնօրինությանը:
Նախապատրաստվում է նյութերն ուղարկել ԱՀ քննչական կոմիտե քրեական գործի վարույթը վերսկսելու համար: