ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
09.09.2020 11:41
Նախկին կինը դիմում է դատարան համատեղ սեփականությունն առանձնացնելու պահանջով
Սեպտեմբերի 8-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 1963թ.ծնված Հ. Գ.-ն դիմել է այն մասին, որ նախկին ամուսին՝ Մարտունու շրջանի բնակիչ, 1961թ.ծնված Ս. Գ.-ն իմանալով, որ ինքը ցանկանում է դիմել դատարան համատեղ սեփականության առանձնացնելու պահանջով, առանց իր համաձայնության, խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով, համատեղ սեփականություն հանդիսացող «ՄՏԶ-80» տրակտորը և «Վոլկսվագեն Վենտո» ավտոմեքենան նվիրատվության պայմանագրով ձևակերպել է իրենց որդի՝ 1985թ.ծնված Հ. Գ.-ի անվամբ, սակայն նշված գործարքները շինծու են, քանի որ նշված սեփականությունը տիրապետում և օգտագործում է նաև Ս. Հ. Գ.-ն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: