ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
30.11.2014 10:11
Նախագահ Սահակյանը ստորագրել է հրամանագիր ոստիկանության ծառայողներին պարգեւատրելու մասին
Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 29-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական խիզախության եւ ծառայողական պարտականությունները պատասխանատվությամբ կատարելու համար <<Մարտական ծառայություն>> մեդալով պարգեւատրվել են`
Աշոտ Ավանեսյանը
ԼՂՀ կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանության կապի բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ
Գարեգին Հարությունյանը
ԼՂՀ կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանության պետական պահպանության վարչության ոստիկանության պահպանության գումարտակի N 1 վաշտի հրամանատար, ոստիկանության կապիտան
Արսեն Ղուլյանը
ԼՂՀ կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ոստիկանության կապիտան։
Երկրի ղեկավարի նույն օրվա մեկ այլ հրամանագրով ԼՂՀ կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանության ֆինանսատնտեսական վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Նվեր Թովմասյանին շնորհվել է ոստիկանության գնդապետի կոչում: