ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.12.2020 11:12
Մորթել է ուրիշի եղջերավոր անասունը
Նոյեմբերի 15-ին մայրաքաղաքի բնակիչ, 1989թ.ծնված Ս. Ա.-ն դիմել էր ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նոյեմբերի 6-ին Բրյուսովի փողոցում տեղակայված իրեն պատկանող հողամասից կորել են իրեն պատկանող 11 գլուխ խոշոր եղջերավոր անասունները:
Ստուգմամբ պարզվել է, որ նոյեմբերի 6-ից 8-ն ընկած ժամանակահատվածում նշված անասուններից 5-ը մտել են մայրաքաղաքի բնակիչ, 1968թ.ծնված Ա. Ա.-ի տան բակ, այնուհետև վերջինս 2 օր սպասելուց հետո անասուններից մեկը մորթել է:
Վնասի չափը պարզվում է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: