ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
31.08.2020 13:45
Մեղվի խայթոցից մայրաքաղաքի բնակիչը մահացել է
Օգոստոսի 30-ին Ասկերանի շրջբուժմիավորումից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին այն մասին, որ նույն օրը ժամը 18:30-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1977թ.ծնված Վ. Ի.-ն մեղվի կծած ախտորոշումով շտապ բուժօգնության մեքենայով մահացած վիճակում տեղափոխվել է «Հանրապետական Բժշկական Կենտրոն»:
Ստուգմամբ պարզվել է, որ նույն օրը ժամը 18:15-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Հիլիս համայնքի վարչական տարածքի «Հասթխաչ» կոչվող տեղանքում Ասկերանի շրջանի բնակիչ, 1985թ.ծնված Ա. Ղ.-ին պատկանող մեղվափեթակների մոտ Վ. Ի.-ին մեղուն է ականջից խայթել, ինչի հետևանքով վերջինս «Հանրապետական Բժշկական Կենտրոն» տեղափոխելիս մահացել է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: