ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
01.02.2021 11:33
Մարմնական վնասվածքներ են հասցրել
Հունվարի 30-ին մայրաքաղաքի բնակչուհի, 2001թ.ծնված Ա. Հ.-ն, դիմել է Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ հունվարի 28-ին ժամը 03:00-ի սահմաններում իր մայր՝ 1981թ.ծնված Ս. Հ.-ին տան մոտակայքում հարվածներ է հասցրել իր քաղաքացիական ամուսին՝ Մարտակերտի շրջանի բնակիչ, 1987թ.ծնված Վ. Ա.-ն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
Հունվարի 30-ին Ասկերանի շրջանի բնակչուհի,1985թ.ծնված Վ. Մ.-ն դիմել է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին այն մասին, որ նույն օրը ժամը 00:30-ի սահմաններում նույն շրջանի բնակիչ, 1988թ.ծնված Ա. Մ.-ն առանց իր թույլտվության ներկայացել է իրենց տուն, հայհոյանքներ է հնչեցրել իր հասցեին, ձեռքով և ոտքով հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ և իր ձեռքից բռնի ուժով վերցրել «Սամսունգ» տեսակի հեռախոսը:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: