ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
18.02.2019 14:19
Մարմնական վնասվածք՝վիճաբանության հետևանքով
ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ փետրվարի 16-ին ժամը 06:00-ի սահմաններում Շահումյանի շրջանի Զուար համայնքի վարչական տարածքի «Տաք ջուր» կոչվող տեղամասում գտնվող տնակներից մեկում վիճաբանություն է առաջացել ՀՀ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 1990թ.ծնված Ա. Ս-ի և ՀՀ Լոռու մարզի բնակիչ, 1982թ.ծնված Կ. Պ-ի միջև, որի ժամանակ Ա. Ս-ն սեղանին դրված խոհանոցային դանակով մեկ անգամ հարվածել է Կ. Պ-ի որովայնին` պատճառելով մարմնական վնասվածք:
Ա. Ս-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժին:
Դանակն առգրավված է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժինը: