ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
17.09.2018 11:33
Մարմնական վնասվածք՝ համագյուղացիների վիճաբանության ընթացքում
Ս.թ. սեպտեմբերի 15-ին ԱՀ ոստիկանության Հադրութի շրջբաժնի ծառայողները պարզել են, որ Տող գյուղում վիճաբանություն է առաջացել համագյուղացիներ՝ 1967թ. ծնված Տ. Ս-ի և 1953թ. ծնված Վ. Մ-ի միջև, որի ընթացքում վերջինս սուր կտրող, ծակող գործիքով հարվածել է Տ. Ս-ի ձախ ուսի շրջանին։
Վիճաբանության արդյունքում Հադրութի շրջանի Տող գյուղի բնակչուհի Տ.Ս-ն ստացել է մարմնական վնասվածքներ։