ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
25.03.2019 11:07
ՄԱՐՄՆԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔ
Ս.թ.մարտի 23-ին մայրաքաղաքի բնակչուհի, 1997թ.ծնված Մ. Ք-ն հաղորդել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ մարտի 22-ին ժամը 16:00-ի սահմաններում, մայրաքաղաքի Տ. Մեծ փողոցի թիվ 12 տան բակում, ոմն Պ-ն (տվյալները ճշտվում են) գարեջրի շիշը նետել է դեպի իր ուղղությամբ, այնուհետև մոտեցել և երեքից չորս անգամ քաշքշել իր մազերից:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: