ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
20.03.2019 11:32
ՄԱՐՄՆԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔ
Ս.թ. մարտի 19-ին ժամը 13:10-ի սահմաններում ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ իրենց է զանգել մայրաքաղաքի բնակիչ, 1966թ.ծնված Գ. Հ-ն և հայտնել, որ նույն օրը ժամը 11:25-ի սահմաններում «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ-ի մոտակայքում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը գլխով հարվածել է իր դեմքին:
ԱՀ ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 11:00-ի սահմաններում, մայրաքաղաքի Վ. Մամիկոնյան և Հ. Հակոբյան փողոցների խաչմերուկում վիճաբանություն է առաջացել Հադրութ քաղաքի բնակիչներ՝ Գ. Հ-ի և 1973թ. ծնված Գ. Բ-ի միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություններ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: