ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.11.2018 11:51
Մարմնական վնասվածք, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը
Ս.թ.նոյեմբերի 7-ին ժամը 16:20-ին Ստեփանակերտ քաղաքի Սուվորով փողոցի թիվ 5 տան բակում վիճաբանություն է առաջացել մայրաքաղաքի բնակիչ, 1981թ.ծնված Ս. Հ-ի, Հադրութ քաղաքի բնակիչ, 1984թ.ծնված Վ. Մ-ի, իսկ մյուս կողմից՝ մայրաքաղաքի բնակիչ 1992թ.ծնված Վ. Վ-ի միջև, որի ժամանակ Վ. Վ-ն հարվածներ է հասցրել Ս. Հ-ին և Վ. Մ-ին: Նշված անձանց բերման ենթարկելու ժամանակ Ս.Հ-ն ձգել և պատռել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողի համազգեստը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: