ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.01.2021 14:20
Մարմնական վնասվածք է ստացել
Հունվարի 13-ին ԱՀ ոստիկանության պետի աշխատակազմից՝ ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչություն է ստացվել է ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայությունից ուղարկված Սյունիքի մարզի բնակիչ, 1973թ.ծնված Հ. Թ.-ի վերաբերյալ նյութերն այն մասին, որ նա 2020թ. հոկտեմբերի 11-ին մարմնական վնասվածքով դիմել է «էրեբունի» բժշկական կենտրոն, որը ստացել է ԱՀ Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղում ավտովթարի հետևանքով։
Ստուգմամբ պարզվել է, որ Հ. Թ.-ն մարմնական վնասվածքը ստացել է 2020թ. հոկտեմբերի 10-ին, նույն գյուղի տարածքում, թշնամու ԱԹՍ-ի կողմից «ՈԻրալ» մակնշի ավտոմեքենային հարվածելու հետևանքով։
Նախապատրաստվում են նյութեր ըստ ենթակայության ուղարկելու համար։