ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
21.08.2020 19:13
Մարմնական վնասվածք է ստացել քարամշակման արտադրամասում
Օգոստոսի 20-ին Իվանյանի զինվորական հոսպիտալից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին այն մասին, որ նույն օրը ժամը 09:35-ին աջ դաստակի 5-րդ մատի միջին ֆալանգի մասնակի ամպուտացիայով իրենց մոտ է ընդունվել Մարտունու շրջանի բնակիչ,1963թ.ծնված Ռ. Ա.-ն :
Ստուգմամբ պարզվել է, որ Ռ. Ա.-ն նշված վնասվածքը ստացել է Իվանյան գյուղի վարչական տարածքում գտնվող քարամշակման արտադրամասում՝ քարամշակման հաստոցի գոտին փոխելիս:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության շրջանային բաժինը: