ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.01.2021 10:35
Մարմնական վնասվածք է ստացել դանակով հարված հասցնելու հետևանքով
Հունվարի 8-ին ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության առաջին քննչական բաժնից Ստեփանակերտ քաղաքի ոստիկանության վարչություն գրությունն է ստացվել, որ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային վարչության առաջին քննչական բաժնում հետագա ընթացքավորման համար ստացվել է Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1985թ.ծնված Վ. Շ.-ի կողմից տրված հանցագործության մասին հաղորդումն այն մասին, որ 2020թ. դեկտեմբերի 22-ին ժամը 12:50-ի սահմաններում «Արմենիա» հյուրանոցի կոնֆերենս դահլիճում առանձնազրույց է ունեցել ՀՀ քաղաքացի Ա.Ա.-ի (տվյալները ճշտվում են) հետ, որի ընթացքում վերջինս հագին եղած ձմեռային բաճկոնի ծոցագրպանից հանել է մոտ 30-40սմ երկարությամբ սուր դանակ և նշված դանակով 4 անգամ հարվածել իր մեջքի և ձախ ձեռքի հատվածին` պատճառելով կտրած վերքի տեսքով մարմնական վնասվածքներ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն: